Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական արշավի ժամանակ մտադիր է եղել ևս մեկ Trump Tower կառուցել՝ այս անգամ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, գրում է ամերիկյան The Washington Post պարբերականը:
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ ռուսական ծագումով ամերիկացի գործարար Ֆելիքս Սեթերն առաջարկել է Թրամփին ժամանել Մոսկվա և քննարկել տվյալ նախագիծը:
Նշվում է, որ նախագիծն այդպես էլ ընթացք չի ստացել, քանի որ ընկերությունը չի ստացել համապատասխան թույլտվություն:
Սպիտակ տունն ու Թրամփի փաստաբանները, սակայն, հրաժարվել են որևէ կերպ մեկնաբանել տարածված լուրը:
↧
Թրամփը նախագահական արշավի ժամանակ մտադրություն է ունեցել Trump Tower կառուցել Մոսկվայում. The Washington Post
↧