Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Հայաստանն իր հարևան բարեկամ պետությունների հետ բթամիտ քաղաքականություն է վարում ՝ չօգտվելով զարգացման իրական հեռանկարներից. Բագրատ Ասատրյան

$
0
0

Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները, որոնց թվում է նաև այն, որ առանց մաքսազերծման կարելի է ներմուծել մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք (գրեթե բոլոր տեսակի մրգերը և բանջարեղենը), արդեն երկու ամիս է, ինչ գործում են: Շուտով ուժի մեջ կմտնի նաև ավտոմեքենաների մաքսազերծման հետ կապված դրույթը: Սակայն սրանք ԵԱՏՄ կարգավորումների միայն մի փոքր հատվածն են: Նոր կարգավորումները հիմնականում կսկսեն գործել 2018-2022 թվականներին: 

Նախատեսվող կարգավորումների հետ կապված հայաստանյան փորձագիտական մակարդակում մտահոգություն կա, որ դրանք կարող են ազդել հայ-վրացական համագործակցության զարգացման վրա, քանի որ այն ԵՄ տնտեսական գոտի է:  

Tert.am-ի հետ զրուցում տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, անդրադառնալով թեմային, ասաց, թե իսկապես բարդ վիճակ է, սակայն նկատեց, թե ԵԱՏՄ կարգավորումները չեն ազդի հայ-վրացական տնտեսական համագործակցության վրա: Նրա խոսքով՝ հայ-վրացական հարաբերություններ՝ որպես այդպիսին, չկան, որ դեռ ինչ-որ բանից վատանան: 

«Այո, մեր հարևանն է, բարեկամն է, սակայն Վրաստանի հետ տնտեսական հարաբերություն չունենք, կամ էլ այդ հարաբերությունների ծավալն այնքան փոքր է, որ ազդելու բան էլ չկա: Այլ բան է, որ ապագայում էլ չեն զարգանա, որովհետև որակապես տարբեր տնտեսական միջավայր ենք դառնում, էլ չեմ ասում քաղաքական գործոնը: Վրաստանի հետ տնտեսական համագործակցություն զարգացնելու մեծ հեռանկար չունենք»,- ասաց Ասատրյանը: 

Տնտեսագետը շեշտեց, թե ընդհանրապես Հայաստանն իր բարեկամ-հարևան պետությունների հետ բթամիտ քաղաքականություն է վարում ՝ չօգտվելով զարգացման իրական հեռանկարներից:  Տնտեսագետը, նայելով Իրանի ու Վրաստանի հետ վարած ՀՀ քաղաքականությանը, չի զարմանում, որ որևէ մեկի հետ տնտեսական լուրջ համագործակցություն առկա չէ: Դիտարկմանը, որ վերջին շրջանում բարձր մակարդակով շատ հանդիպումներ են լինում Վրաստանի հետ, Ասատրյանն արձագանքեց ՝ասելով, թե քաղաքական մակարդակում հայ-վրացական հարաբերությունները միշտ լավ են պահվել: 

«Միշտ էլ քաղաքական մակարդակը պահվել է, բայց զուտ քաղաքական: Սկսած 90 թվականից մենք պահել են քաղաքական հարաբերությունը, բարդություններ եղել են, ազգային խնդիրներ են առաջ եկել, Ջավախքի հետ կապված լարվածություն է եղել, բայց Հայաստանը քաղաքական մակարդակում հստակ է եղել ու հարաբերություն չի փչացրել: Բայց գործնական առումով մենք ոչ մի արդյունք չունենք, նայեք Վրաստանում ու Իրանում մեր դեսպաններին: Ես շատ եմ հարգում մեծ սպորտսմեն Յուրի Վարդանյանին, բայց ստրատեգիական երկրում նման դեսպան ունենալը, նման վերաբերմունքն արհամարհանք է, նույնն է նաև Իրանում»,-շեշտեց Բագրատ Ասատրյանը: 

Ասատրյանը գտնում է, թե երկու հարևան երկրներն էլ ստրատեգիական ու տնտեսական առումով Հայաստանին մեծ հնարավորություններ կարող են տալ: Նրա կարծիքով՝ հարևան բարեկամ երկրներին ավելի լուրջ պետք է մոտենալ:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>