Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունում Ղազախստանը կարող է առաջատար դեր ստանձնել շատ հարցերի լուծման ժամանակ, հայտնում է interfax.ru-ն:
«Այստեղ Ռուսաստանին բավականաչափ վտանգավոր է առաջնորդություն դրսևորել: Չնայած մենք ունենք և՛ մասնագետներ, և՛ ըմբռնում, և՛ մեր հաստատված օրակարգը: Բայց հենց մենք սկսենք առաջ տանել մեր որոշակի դերը, անմիջապես աղմուկ կլինի այն մասին, թե դա Կրեմլի քաղաքական նախագիծն է և այդպես շարունակ»,- ասել է նա:
Ավելի վաղ Շուվալովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն Մոսկվայի քաղաքական նախագիծը չէ՝ նշելով, որ միավորման հիմքը տնտեսական ինտեգրումն է:
«Մենք ընդունում ենք այս նախագծում Ղազախստանի առաջնորդությունը, քանի որ Ղազախստանի նախագահն այդ գաղափարի հիմնադիրն է եղել, 1990-ական թվականներին սկսել է առաջ տանել եվրասիականության և եվրասիական գործընկերության այդ գաղափարը»,- հավելել է Շուվալովը:
Ռուսաստանի փոխվարչապետը նաև հույս է հայտնել, որ Եվրասիական միության մյուս գործընկեր երկրները հավանության կարժանացնեն այդ դիրքորոշումը: