Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Հարուստ ռուսներն օֆշորներում պահում են 1 տրիլիոն դոլար. հետազոտություն

$
0
0

Ռուսաստանցիների օֆշորային կապիտալը երեք անգամ գերազանցում է երկրի արժութային պահուստների մակարդակը: Քաղաքացիներն օֆշորներում պահում են համախառն ազգային եկամտի 75 տոկոսին հավասար գումար, երկրի պահուստների ծավալը կազմում է համախառն ազգային եկամտի 25 տոկոսը: Այդ մասին ասված է ԱՄՆ տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի հետազոտությունում, գրում է lenta.ru-ն:


Ռուսաստանի արժութային պահուստների ծավալը կազմում է մոտ 350 միլիարդ դոլար: Այդկերպ, բյուրոյի գնահատականի համաձայն, օֆշորներում պահվում է ավելի քան 1 տրիլիոն դոլար կամ ավելի քան 60 տրիլիոն ռուբլի:


Ընդ որում՝ օֆշորային կապիտալի ծավալը մեծությամբ հավասար է երկրի ներսում ֆինանսական ակտիվներին, նշվում է փաստաթղթում:


«Այսինքն՝ արտասահմանում՝ Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Կիպրոսում և այլ նման օֆշորային կենտրոններում հարուստ ռուսների կողմից պահվող կարողության ծավալը հավասար է երկրի ներսում Ռուսաստանի ամբողջ բնակչության պահած ակտիվներին»,- ընդգծում են հետազոտության հեղինակները:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>