Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Beeline-ը լարային ենթակառուցվածքների աննախադեպ արդիականացում կիրականացնի

$
0
0

Beeline-ը հայտարարում է Երևանում և մարզերում լարային ենթակառուցվածքների աննախադեպ արդիականացման ծրագրի մասին։ Լայնածավալ նախագիծը կընդգրկի մայրուղային և բաժանորդային ենթակառուցվածքների մեծ մասը, իսկ ներդրումների ծավալն առաջիկա երկու տարվա ընթացքում կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարի։ 

Նախագծի իրականացման համար Beeline-ը համագործակցության է հրավիրելու հայաստանյան գործընկերների, որոնք կկարողանան իրականացնել  սարքավորումների մոնտաժման աշխատանքները և միացումները, օպտիկական ցանցերի անցկացումն ու այլ աշխատանքները։ Հնարավոր գործընկերների ցանկը կազմելու համար ստեղծվել է  modernization@beeline.am փոստային հասցեն, որին մրցույթին մասնակցել ցանկացող բոլոր տեղական ընկերությունները կարող են ուղարկել իրենց տվյալները։ 

«Beeline-ը շարունակում է Հայաստանն ու երկրի բնակիչներին կապի բոլոր տեսակներով ապահովելու գեղեցիկ ավանդույթը։ Մենք շարունակում ենք առաքելությունը, որը սկսել ենք ավելի քան մեկ դար առաջ, և այսօր պատրաստ ենք բավականին զգալի ներդրումներ կատարել  ի շահ երկրի ու մեր հաճախորդների։ Մենք շատ ուրախ կլինենք համագործակցել մեր հայ գործընկերների հետ, որպեսզի միասին դարձնենք կյանքը ու կապը Հայաստանում ավելի լավն ու առաջադեմը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Նշենք, որ ապագա ներդրումները, առաջին հերթին, շատ դրական կանդրադառնան Beeline-ի ֆիքսված ինտերնետ կապի որակի վրա, կօգնեն հաճախորդներին տրամադրել բարձրագույն որակի կոնվերգենտ ծառայություններ, կնպաստեն հնացած անալոգային կայանների փոխարինմանը գերժամանակակից կայաններով:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>