Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Կանադայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Օտտավային անհապաղ դադարեցնել Բաքվին ռազմատեխնիկայի վաճառքը

$
0
0

Կանադայի Հայ դատի հանձնախումբն իր վրդովմունքն է հայտնել՝ իմանալով, որ Կանադայի կառավարությունն արտահանման թույլտվություն է տրամադրել Տորոնտոյում տեղակայված զրահապատ մեքենաների արտադրության գծով մասնագիտացած «INKAS Armored Vehicle Manufacturing» ընկերությանը՝ բարձրտեխնոլոգիական ռազմատեխնիկա Ադրբեջան տեղափոխելու համար, հայտնում է asbarez.com-ը:


Կանադայի միջազգային առևտրի հարցերով նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնին հուլիսի 24-ին ուղարկված նամակում հանձնախումբը կոչ է արել Կանադայի կառավարությանն անհապաղ կանգնեցնել Ադրբեջանին զենքի փոխանցումը և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ այդ որոշումը չեղարկելու համար:


«Վտանգավոր զենքի մատակարարումներն Ադրբեջանի նման խարդախ պետություններին խախտում են Կանադայի զենքի արտահանման կարգավորումների հիմնական նորմերը և զգալի վտանգ են ստեղծում ներքին և տարածաշրջանային կայունության համար»,- ասել է հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանը:


«Ինչպես մինչև հիմա բազմիցս պարզ է դարձել, Ադրբեջանի իշխանությունները նման զենքն օգտագործում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալով տարածաշրջանային անկայունությունն ամրապնդելու, այլև երկրի ներսում այլախոհությունը հետապնդելու համար»,- ասել է Միրաքյանը:


Նա հավելել է, որ թույլ տալով ռազմական ապրանքների արտահանումն Ադրբեջան՝ Կանադան նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի ու Արցախի Հանրապետության միջև ռազմական գործողություններին, իսկ նման որոշումները հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին և հակամարտության խաղաղ կարգավորմանը Կանադայի հանձնառությանը:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>