Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման»  3-րդ անվճար ծրագիրը

$
0
0

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, ս.թ. հուլիսի 24-ից սկսում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման»  երրորդ անվճար ծրագիրը:

Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված ֆերմերները հնարավորություն կստանան բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական աջակցությամբ  ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել ոլորտի արտադրանքի թե՛ ավելացված արժեքը, թե՛ իրենց արտադրանքի արտահանման հեռանկարները:

Ծրագրով  հետաքրքրված տնտեսվարողները կարող են  մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2017-2018 թթ մրցույթին  մասնակցելու համար բանկի պաշտոնական կայքէջից  ներբեռնել դիմում հայտը, այնուհետև լրացնելուց հետո այն ուղարկել organic@acba.am էլեկտրոնային փոստին:

Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու և ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015թ-ից մեկնարկեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU)  համատեղ «Օրգանական  գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը: 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի  և NABU-ի կողմից իրականացված ծրագրերի շրջանակում արդեն սերտիֆիկացվել է 10 ընկերություն, որոնք հաջողությամբ իրենց արտադրանքը ներկայացնում են արտերկրում:
 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>