Ամերիկյան Michael Kors նորաձևության տունը համաձայնել է գնել լյուքս դասի կոշկեղենի, պայուսակների և այլ աքսեսուարների արտադրությամբ զբաղվող բրիտանական Jimmy Choo բրենդը:
Ինչպես նշում է Reuters-ը, Micghael Kors-ը էլիտար բրենդի համար կվճարի 1.17 մլրդ դոլար:
Հայտնի է, որ Jimmy Choo-ն վաճառքի էր հանվել դեռևս ապրիլին, քանի որ դրա գլխավոր ներդրող JAB ընկերությունը որոշել էր փոխել ուղղվածությունը:
Michael Kors-ի հետ կնքված պայմանագրի պայմանների համաձայն՝ ամերիկյան ընկերությունը Jimmy Choo-ի յուրաքանչյուր արժեթղթի համար կվճարի 2.99 դոլար:
↧
Michael Kors-ը մոտ 1.2 մլրդ դոլարով համաձայնել է գնել Jimmy Choo բրենդը
↧