Աշխարհում ճոխ ու շքեղ կյանքի խորհրդանիշ համարվող Դուբայ քաղաքում 33.000 դոլարով վաճառքի են հանվել բացառիկ կանացի կոշիկներ՝ կիսով չափ պատված ոսկու կտորներով:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, իտալացի դիզայներ Անտոնիո Վիետրիի ստեղծած բարձրակրունկները ներկայացվել են Leatherworld Middle East 2017 ցուցահանդեսի ժամանակ:
«Այնքան ուրախ եմ, որ ներկայացրել եմ կանանց համար հավաքածուն: Պարսից ծոցի երկրներում գնորդները սիրում են ամեն ինչի բացառիկն ու շքեղը, և իմ արտադրանքը միանգամայն համապատասխանում է այդ պահանջներին», -ասել է դիզայները:
Հայտնի է, որ ցանկության դեպքում կոշիկները ոսկու փոխարեն կարելի է զարդարել մարգարիտներով կամ ադամանդներով:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարի Վիետրին ներկայացրել էր տղամարդու ոսկեզօծ կոշիկներ, որոնք վաճառվել են 82.000 դոլարով: