Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Համաշխարհային շուկայում աճել են նավթի և թանկարժեք մետաղների գները

$
0
0

Արմենպրեսի տեղեկացմամբ՝ մայիսի 19–ին աշխարհի խոշորագույն բորսաներում աճել են նավթի և մետաղների գները։

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մայիսի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.19%-ով և կազմել 50.33 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.80%-ով և կազմել 53.82 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

NYMEX բորսայի մայիսի 19-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 0.42%-ով և կազմել 1253.60 դոլար, արծաթի գինն աճել է 1.38%-ով և կազմել 16.840 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.94%-ով և կազմել 939.75 դոլար:

Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):

Լոնդոնի մետաղների բորսայի մայիսի 19-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.68%-ով և կազմել 1938.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.99%-ով և կազմել 5617.50 դոլար, կապարի գինն աճել է 2.16%-ով և կազմել 2102.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.19%-ով և կազմել 19590.76 դոլար, անագի գինը նվազել է 0.68%-ով և կազմել 20335.00 դոլար, ցինկի գինն աճել է 4.41%-ով և կազմել 2579.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 17500.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 0.46%-ով և կազմել 54500.00 դոլար:

Գների չափման միավորը տոննան է:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>