Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

ԵԱՏՄ-ում երբեմն կասկածում են մեր հարկադրոշի վրա, սակայն ոսկերչության և թանկարժեք մետաղների ոլորտի կարգավորման քայլեր արվում են. Վաղարշ Աբրահամյան

$
0
0

Երևանում հայ և ռուս մասնագետները քննարկել են ոսկերչության և թանկարժեք մետաղների բնագավառում ներդաշնակեցման խնդիրներն, ինչը ողջունվում է այս ոլորտի հայաստանյան մասնագետների կողմից: Tert.am-ի հետ զրույցում «Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն ասաց, որ նման քայլը ոլորտում միայն զարգացում կապահովի: Սակայն նա ուշադրություն հրավիրեց այլ խնդիր վրա, որը նույնպես քննարկվել է:

«Բուն հարցն այն է, որ մեզ մոտ հարկորոշվածն ու հարգադրոշմածն անցնի ԵԱՏՄ շրջանակում, քանի որ մեկ-մեկ խնդիրներ են լինում: Երբեմն կասկածում են մեր հարկադրոշի վրա, դրա համար քննարկվում էր նաև այն, որ մենք արդեն ունենք համապատասխան լիցենզավորող նախարարություն, որը լիցենզավորում է և՛ մասնագետին, և՛ընկերությանը: Մեզ մոտ ապրանքի վրա համապատասխան կոդը դրվում է, օրինակ՝ մեր ընկերության կոդը 02-ն է, իսկ եթե 02 կոդով առկա իրը չի համապատասխանում ապրանքի վրա դաջված պրոբին, ապա պատասխանատվությունը կրում է այդ կոդը խփող կազմակերպությունը, ոչ թե ապրաքնի տերը»,- ասաց նա:

Միաժամանակ՝ Աբրահամյանը նկատեց, որ որոշ խնդիրների կարգավորման մեկնարկն արդեն իսկ նկատվում է: Նրա խոսքով՝ քննարկումների ժամանակ որոշվել է, որ  լիցենզավորման կարգն ավելի պետք է խստացվի, որպեսզի արտահանվող ոսկու հետ խնդիրներ չառաջանան: Աբրահամյանը, թեև այս պահին ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության հետևանքով դրական խոշոր տեղաշարժ չի տեսել, միևնույն է, հույս ունի, որ ոսկերչության և թանկարժեք մետաղների ոլորտում աշխուժացում շուտով կնկատվի:

«ԵԱՏՄ ոսկերիչների ասոցիացիայի հետ նոր համագործակցություն է ակնկալվում, որը կարող է շուկա ստեղծել: Մեր ասոցիացիան էլ իրենց հետ սերտ կապերի մեջ կլինի, իսկ այժմ փորձ է արվում համապատասխան ծրագիր ստեղծել, որի շուրջ կհամագործակցենք: Վեբկայք պետք է նաև ստեղծվի, որով շփումը կազմակերպությունների միջև ավելի հեշտ կլինի»,- շարունակեց Աբրահամյանը:

«Ոսկու շուկայի» տնօրենը ոսկերչության և թանկարժեք մետաղների ոլորտի հետ կապված մի խնդիր էլ առանձնացրեց՝ կապված արտահանման հետ, քանի որ փաստաթղթաշրջանառության հետևանքով շատ անգամ  գործընթացը երկարում է:

«Նկատում եմ, որ մարդիկ հիմնականում առնչվում են ժամանակի հետ կապված խնդրի: Մի քանի օր առաջ էլ քննարկել են, որ ՀՀ սահմանակետերում պետք է լինի մի պատուհանի սկզբունք, որ երբ մարդն ապրանք ունի, թղթերը նորմալ են, այդ թուղթը պետք է միանգամից օդանավակայանում լինի ու դրանով ապրանքը մտնի ԵԱՏՄ շուկա»,-եզրափակեց Վաղարշ Աբրահամյանը:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>