Ավստրալիայի ամենահարուստ բնակիչներից մեկը՝ թանկարժեք մեքենաների ներկրմամբ ու վաճառքով զբաղվող 71-ամյա միլիոնատեր Նևիլ Քրիքտոնը, ամուսնացել է 38-ամյա գեղեցկուհի Նադի Հասանդեդիչի հետ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տարիքային ահռելի տարբերությունը չի խանգարել զույգին 250 հյուրի մասնակցությամբ ճոխ հարսանիք կազմակերպել: Հայտնի է, որ արարողությունը կազմակերպվել է Սիդնեյում ու արժեցել է ավելի քան 1 մլն դոլար:
Աղբյուրը նկատում է, որ միջոցառմանը ներկա են եղել մի շարք հարուստ գործարարներ, որոնց ընդհանուր կարողությունը գերազանցում է 6 մլրդ դոլարը:
Հայտնի է, որ ամուսնուց 33 տարով փոքր հարսնացուն կրել է ադամանդներով զարդարված շքեղ զգեստ: