Ռուսաստանի Դաշնությունում սպառազինության արտահանմամբ զբաղվող «Рособоронэкспорт» պետական կազմակերպության մարքեթինգի բաժնի փոխղեկավար Վլադիմիր Գոնչարովը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները, այս մասին գրում է թուրքական «Յենի Աքըթ» պարբերականը:
Ըստ նրա` Թուրքիայի հետ արդեն բանակցություններ են անցկացվում ռուս-թուրքական համատեղ զենք արտադրելու նախագծերի շուրջ:
Բացի այդ, Գոնչարովը մանրամասնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ոչ միայն ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերով, այլև մի շարք այլ խոշոր տրամաչափի զինատեսակներով:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել էին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։ Սակայն այս տարվա ամռան սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներողություն է խնդրել ռուսական իշխանություններից կատարվածի համար, ինչին հաջորդել են երկու երկրների հարաբերությունների վերականգնման աշխատանքները։
↧
Բանակցություններ են տարվում ռուս-թուրքական համատեղ զենք արտադրելու նախագծերի շուրջ. «Рособоронэкспорт»
↧