Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Թուրքիայում ահաբեկչական հարձակումների վտանգը շարունակում է բարձր մնալ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

$
0
0

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուքիայի տարածքում ահաբեկչական հարձակումների հավանականությունը դեռ շարունակում է բարձր լինել, գրում է թուրքական t24.com.tr կայքը:

ԱԳՆ-ի պաշտոնական կայքում` ճամփորդությունների հետ կապված զգուշացումներին վերաբերող բաժնում Թուրքիայի համար առանձնացված էջում նշվում է, որ թեև Թուրքիայի իշխանությունները հակաահաբեկչական պայքարում բավականին արդյունավետ ու լուրջ քայլեր են ձեռնարկել, այնուամենայնիվ, ահաբեկչական հարձակումների վտանգը դեռևս առկա է: Ավելին` հնարավոր ահաբեկչական հարձակումները կարող են թիրախավորել հենց օտարերկրացիների խմբերին:

Կայքում նաև նշվում է, որ 2016թ.-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում իրավիճակը համեմատաբար խաղաղվել է, սակայն ներքաղաքական լարված վիճակը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն էր տարածել, որով կոչ էր արել երկրի քաղաքացիներին խուսափել Թուրքիա մեկնելուց՝ ահաբեկչական հարձակումների բարձր հավանականության պատճառով:

Նույն ժամանակահատվածում Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր գրասենյակը կոչ էր արել երկրի քաղաքացիներին խուսափել Թուրքիա մեկնելուց: Գրասենյակը պահանջել է չեղարկել Թուրքիայում բոլոր հյուրանոցային ամրագրումները, իսկ այնտեղ գտնվողներին կոչ արել շտապ լքել տարածքը:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>