Ավստրալական Մելբուռնում հրապարակվել է աշխարհի լավագույն ռեստորանների գլխավոր վարկանշային աղյուսակը՝ The World's 50 Best Restaurants 2017-ը:
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, առաջին հորիզոնականը զբաղեցրել է Նյու Յորքում գտնվող Eleven Madison Park-ը, որին հաջորդում են իտալական Osteria Francescana և իսպանական El Celler de Can Roca ռեստորանները:
Հայտնի է, որ The World’s 50 Best Restaurants վարկանշային աղյուսակը կազմվում է 2002թ. ի վեր՝ հիմնվելով տարբեր երկրներ ներկայացնող շեֆ խոհարարների, գուրմանների և ռեստորանային քննադատների տված գնահատականների վրա:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք այս տարվա վարկանշային աղյուսակի լավագույն 10-յակում ներառված ռեստորանները.
1. Eleven Madison Park, Նյու Յորք, ԱՄՆ
2. Osteria Francescana, Մոդենա, Իտալիա
3. El Celler de Can Roca, Ժիրոնա, Իսպանիա
4. Mirazur, Մենտոնա, Ֆրանսիա
5. Central, Լիմա, Պերու
6. Pasador Etxebarri, Բուստուրիա, Իսպանիա
7. Gaggan, Բանգկոկ, Թաիլանդ
8. Maido, Լիմա, Պերու
9. Mugaritz, Ռենտերիա, Իսպանիա
10. Steirereck, Վիեննա, Ավստրիա