Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

2017թ.-ին Թուրքիան ակնկալում է զբոսաշրջիկների ավելի ակտիվ հոսք Ռուսաստանից և Ուկրաինայից

$
0
0

2017թ.-ին Թուրքիան ակնկալում է հյուրընկալել շուրջ 38 մլն զբոսաշրջիկ, հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը` հղում անելով Թուրքիայի զբոսաշրջային գործակալությունների միության նախագահ Բաշարան Ուլուսոյըի հայտարարությանը:


Ըստ նրա` Թուրքիան մեծ ակնկալիքներ ունի հատկապես ռուսական և ուկրաինական շուկաներից:


Նշենք, որ 2017թ.-ի առաջին երկու ամիսների ընթացքում Թուրքիա է այցելել, ընդհանուր առմամբ, 2 մլն 215 հազար 307 զբոսաշրջիկ, ինչն անցյալ տարվա հունվար-փետրվար ամսվա ցուցանիշից պակաս է 8.12 տոկոսով:


Զբոսաշրջիկների մեծ մասը՝ 1 մլն 151 հազար 648 մարդ, այցելել է Ստամբուլ: Երկրորդ տեղում Արդվինն է, այնուհետև Էդիրնեն, Անթալիան, ցուցակը եզրափակում է Բայազետը:


Հայտնի է, որ, ընդհանուր առմամբ, վերջին 12 ամիսներին Թուրքիայի զբոսաշրջությունը գրանցել է 32 տոկոսի անկում:


Պարսից ծոցի երկրների զբոսաշրջիկները հիմնականում այցելում են Ստամբուլ և Սև Ծովի արևելյան ափերին գտնվող հանգստավայրեր, ինչպես նաև՝ Բուրսա և Յալովա: Ռուս զբոսաշրջիկները նախընտրում են Անթալիան, Իզմիրը, Անկարան, Ստամբուլը: Իսրայելցիներն ամենից հաճախ լինում են Անթալիայում, Ստամբուլում և Մուղլայում:



Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>