Ուկրաինայի Պոլտավա, Խմելնիցկի և Վիննիցա շրջաններում առևանգել են ադրբեջանական ընկերությունների բեռներով երեք մեքենա, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Բեռնատարներից մեկի փոխադրումն իրականացնող Sufaris-Transport ընկերության ղեկավար Սյուբխան Սարըևն ԱՊԱ գործակալությանը հայտնել է, որ կարագ տեղափոխող ավտոմեքենան կորել է Պոլտավայում։
Բեռնատարներից մեկի համար պատասխանատու Դմիտրի Միխայլուկը հայտնել է գործակալությանը, որ ենթադրվում է՝ բեռը «կորել է» ավտոմեքենաների սեփականատեր հանդիսացող ուկրաինացիների մեղքով: Յուրաքանչյուր մեքենայում եղել է «300.000 դոլար արժողությամբ բեռ», ասել է նա։
Նշվում է, որ վերջին օրերին Ուկրաինայում, այդ թվում նաև Կիևում, կորել է ադրբեջանական ընկերություններին պատկանող բեռներով ևս 5 մեքենա: