Գերմանական հեղինակավոր Porsche մեքենաշինական ընկերության ղեկավարությունը մտադիր է իր աշխատակիցների մեծ մասին 9.111 եվրո պարգևավճար տալ:
Ինչպես նշում է Euromag-ը, պարգևավճարը կստանան ընկերության 27.000 աշխատակցից 21.000-ը՝ ինչպես ինժեներները, այնպես էլ շարքային աշխատողները:
Հայտնի է, որ առատ պարգևավճարը պայմանավորված է անցած տարի ընկերության արձանագրած գերազանց ցուցանիշներով:
Նշվում է, որ Cayenne և Panamera շքեղ փոխադրամիջոցների արտադրողի համար 2016 թվականը եղել է բրենդի պատմության մեջ ամենահաջող տարին. Porsche-ի շրջանառությունը կազմել է 22 մլրդ եվրո: