Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Առևտրատնտեսական ոլորտում անելիքները շատ են. Ֆրանսիայի դեսպանը հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին (տեսանյութ)

$
0
0

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախորդ շաբաթ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցը բարձր մակարդակի, փայլուն ու գերազանց այց էր:

Այս մասին այսօր Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ պատասխանելով Tert.am-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում նախագահների վերջին հանդիպումը:

«Մի առանձնահատկություն ևս կա, որը վերաբերում է Նախագահի՝ Ֆրանսիա կատարած այցին: Այս տարի լրանում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25 ամյակը: Ասեմ, որ այդ հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների հարաբերությունները երբեք չեն ընդմիջվել: Եթե ընդհանուր հայտարարի բերենք այդ 25 տարիները, ապա դիվանագիտական հարաբերությունները բավականին հագեցած են, չեն ընդհատվել որևէ պատճառով»,-ասաց նա:

Դեսպանն ասաց, որ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ստորագրվել են երեք կարևորագույն փաստաթղթեր, որոնցից 2-ը վերաբերում է բուհական համագործակցությանը:

Tert.am-ի հարցին, թե հաշվի առնելով ստորագրված փաստաթղթերը, որոնք վերաբերում են հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը՝ ի՞նչն է պակասում երկու երկրներին, դեսպանն ասաց. «Ուզում եմ ափսոսանքով նշել, որ չնայած վստահության վրա հիմնված հարաբերություններին, կա մի ոլորտ երկու երկրների մեջ, որտեղ դեռ անելիքները շատ են: Դրանք առևտրատնտեսական հարաբերություններն են, որոնք երկու կողմերն էլ ցանկություն են հայտնել զարգացնել և հասցնել քաղաքական ոլորտի հարաբերությունների մակարդակին»:

Դեսպանը նշեց, որ բոլորովին պատահական չէ, որ Ֆրանսիա մեկնած պատվիրակության կազմում է եղել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, բացի այդ, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի գործարար խավի հետ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>