Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Եթե Նիդեռլանդների հետ ճգնաժամն է՛լ ավելի խորանա, Թուրքիան կարող է անդառնալի տնտեսական վնասներ կրել. Reuters

$
0
0

Թուրքիայի և Նիդեռլանդների միջև հարաբերություններում ճգնաժամը կարող է բավականին թանկ նստել Թուրքիայի վրա, այս մասին գրում է բրիտանական Reuters գործակալությունը՝ հիշեցնելով, որ Նիդեռլանդները Թուրքիայում ուղղակի ներդրումներ կատարող երկրների ցուցակում առաջատար է:


BGC PARTNERS ընկերության տնտեսագետ Օզգյուր Ալթուգը նշել է, որ եթե հարաբերություններում առկա ճգնաժամն է՛լ ավելի խորանա, Թուրքիան կարող է լուրջ ու անդառնալի տնտեսական վնասներ կրել:

Մասնավորապես, հայտնի է, որ Թուրքիան 2016թ.-ի ընթացքում 3,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ապրանք է արտահանել Նիդեռլանդներ, իսկ այդ երկրից Թուրքիա ներկրվել է ընդհանուր 3 միլիարդ դոլարի ապրանք:

Բացի այդ, անցած տարի մոտ 900.000 նիդեռլանդցի զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա՝ ամառային հանգստի նպատակով, մինչդեռ 2015թ.-ին այդ թիվը կազմել էր 1 մլն 200 հազար:

Ալթուգը համոզված է, որ եթե հարաբերությունները չկարգավորվեն՝ Թուրքիայի կորուստները միայն տնտեսական ոլորտով չեն սահմանափակվի:

Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտարարել էր, որ Անկարան խզում է դիվանագիտական կապերը Նիդեռլանդների իշխանությունների հետ: 

Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են մի շարք պատժամիջոցներ սահմանել Նիդեռլանդների դեմ՝ այդ թվում նաև արգելել այդ երկրի դեսպանի մուտքը Թուրքիա, ինչպես նաև չընդունել Նիդեռլանդներից եկող դիվանագիտական թռիչքները:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:

Հայտնի է, որ նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>