Իտալական Gucci նորաձևության տունը հագուստի նոր հավաքածու է ներկայացրել, որը նվիրված է Walt Disney ստուդիայի անիմացիոն կերպարներից մեկին` Դոնալդ Դաքին:
Luxurylaunches-ը գրում է, որ հավաքածուն ներառում է բամբակյա տրիկոտաժի վերնաշապիկներ, կարճաթև վերնաշապիկներ և բաճկոններ:
Նշվում է, որ նորույթները կվաճառվեն Gucci-ի հիմնական հավաքածուի նմուշների հետ միասին:
Gucci նորաձևության տունը հիմնադրվել է 1921 թվականին Գուչո Գուչի մոդելիերի կողմից: Ընկերությունը մասնագիտացած է հագուստի, պարֆյումերիայի, աքսեսուարների և գործվածքեղենի արտադրության գծով: