Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կգործարկվի այս տարի: Այդ մասին Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, գրում է ԱՊԱ գործակալությունը:
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կգործարկվի այս տարի: Այդ նախագիծը կնպաստի երեք երկրներից յուրաքանչյուրի զարգացմանը»,- հայտարարել է Մամեդյարովը՝ նշելով, որ հանդիպմանը քննարկվել են ռազմավարական գործընկերության զարգացման ճանապարհները:
«Ադրբեջանի և Վրաստանի միջև կապերը հիմնված են բարեկամության և բարիդրացիության սկզբունքների վրա»,- ասել է նա: