Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ռուբլու փոխարժեքը դոլարի և եվրոյի նկատմամբ հասել է մեկուկես տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշի

$
0
0

Ռուսական ռուբլու փոխարժեքը դոլարի և եվրոյի նկատմամբ հասել է մեկուկես տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշի՝ carry trade-ի շրջանակում ռուսական ակտիվների նկատմամբ ներդրողների հետաքրքրության աճի ֆոնին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ինչպես հետևում է Մոսկվայի բորսայի տվյալներից, դոլարի փոխարժեքը Մոսկվայի ժամանակով ժամը 10:28-ին նվազել է 0,14 ռուբլիով՝ հասնելով 58,1 ռուբլու, եվրոյի փոխարժեքը՝ 0,15 ռուբլիով՝ հասնելով 61,80 ռուբլու:


Ընդ որում՝ աճուրդի սկզբում դոլարն արդեն նվազել էր մինչև 57,9625 ռուբլի, եվրոն՝ մինչև 61,32 ռուբլի, ինչը նվազագույն ցուցանիշներն է 2015 թվականի հուլիսից և հունիսից համապատասխանաբար:


Ռուբլու ուժեղացումը շարունակվում է անցած շաբաթվանից նավթի շուկայում դրական դինամիկայի ֆոնին, որտեղ Brent ապրանքանիշի նավթի բարելի գինը 56 դոլարից բարձր ցուցանիշ է գրանցում:


Վերլուծաբանները նաև բացատրում են դրական դինամիկան այն հանգամանքով, որ ռուսական տնտեսության մեջ գումարներ ներդնել ցանկացող ներդրողների համար աշխարհաքաղաքական վտանգները նվազում են:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>