Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Թուրքիայի արտաքին պարտքը հասել է 19,5 մլրդ դոլարի. քեմալականները թվեր են ներկայացրել

$
0
0

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հրապարակել է «Իրական Թուրքիայի ցուցանիշները» խորագրով հաշվետվություն, որում ներկայացրել է երկրի արտաքին ու ներքին պարտքի իրական ցուցանիշները, որոնք այդքան էլ չեն համապատասխանում իշխանությունների ներկայացրած թվերին: 

Ինչպես փոխանցում է Sputnik-ի թուրքական ծառայությունը՝ ըստ այդ ցուցակի՝ Թուրքիայի արտաքին պարտքը 2016թ.-ի առաջին 11 ամիսներին ավելացել է շուրջ 74 մլրդ թուրքական լիրայով, ինչը հավասար է 19,5 մլրդ դոլարին: Այդպիսով՝ ընդհանուր պարտքը կազմում է 751,8 մլրդ լիրա (շուրջ 197,8 մլրդ դոլար): 

Ընդ որում՝ 28,1 մլրդ լիրան ներքին պարտքերի աճի հաշվին է ավելացել, 45,9 մլրդ-ը՝ արտաքին:

Քեմալականները հիշեցրել են, որ մինչ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալը Թուրքիայի արտաքին պարտքը երեք անգամ քիչ է եղել:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>