Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ռուսաստանցիները մսից ու ձկից անցել են կարտոֆիլի և դդմի

$
0
0

Վերջին երեք տարիներին Ռուսաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ միս, ձուկ, կաթնամթերք և շաքար ուտել, ընդ որում՝ ավելացել է բանջարեղենի սպառումը: Այդ մասին գրում է Известия-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալները:


Այսպես՝ 2013-2015 թվականներին, նախորդ շրջանի համեմատ, միջին վիճակագրական ռուսաստանցին սկսել է 2 կիլոգրամ ավելի քիչ միս, 5 կիլոգրամ ավելի քիչ ձուկ, 9 կիլոգրամ ավելի քիչ կաթնամթերք և 1 կիլոգրամ ավելի քիչ շաքար օգտագործել:


Փոխարենը, նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիները սկսել են շատ բանջարեղեն ուտել:


«2015 թվականին յուրաքանչյուր ռուսաստանցի օգտագործել է 112 կիլոգրամ կարտոֆիլ, ինչը 1 կիլոգրամով շատ է, քան 2012-2014 թվականներին, և 3 կիլոգրամ ավելի շատ, քան 2005 թվականին: Իսկ դդմիկի, դդումի և ձմերուկների օգտագործումը 2013 թվականից 2015 թվականն աճել է 2 կիլոգրամով, իսկ 2005 թվականի համեմատ՝ 24 կիլոգրամով»,- գրում է թերթը:


Այդ փոփոխությունները բացատրվում են գնաճով և ռուսների եկամուտների նվազմամբ:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>