Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ռուսաստանն արգելել է Թուրքիայից 24,5 տոննա մանդարինի ներկրումը

$
0
0

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունն (Россельхознадзор) արգելել է Թուրքիայից 24,5 տոննա մանդարինի ներկրումը Կրասնոդարի երկրամաս, ասվում է ծառայության կայքում:

Ծառայության հաղորդմամբ` մանդարինների մեջ հայտնաբերվել է միջերկրածովյան պտղային ճանճ. այս վնասատուն բացասաբար է ազդում ծիրանենու, խնձորենու, սալորենու, բալենու պտուղների, ինչպես նաև ավելի քան 200 տեսակի այլ բուսատեսակների վրա:

«Վարակված բեռի ներկրումն արգելվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում կարանտինային օբյեկտի ներթափանցումն ու տարածումը կանխելու նպատակով», - հայտնել է ծառայությունը:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>