Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

ԿԲ–ն ուժը կորցրած է ճանաչել «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ բանկային գործունեության թիվ 14 լիցենզիան

$
0
0

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 15-ին հաստատել և գրանցել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի (Պահպանվող Բանկ) և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի (Միացող Բանկ) միացման պայմանագիրը, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:  

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն և «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները և հաստատել են փոխանցման ակտը:

Արդյունքում՝ ՀՀ կենտրոնական բանկը 30.12.2016թ. գրանցել է փոխանցման ակտը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կանոնադրությունում կատարված փոփոխությունը, համաձայն որի՝ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն կհանդիսանա «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի իրավահաջորդը:

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 30.12.2016թ. նաև ուժը կորցրած է ճանաչել «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բանկային գործունեության թիվ 14 լիցենզիան:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>