Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Ամերիկացիները հավաքական հայց են ներկայացրել Audi-ի դեմ

$
0
0

Ամերիկյան Hagens Berman իրավաբանական ընկերությունը հավաքական հայց է ներկայացրել Audi-ի՝ գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի դուստր ընկերության դեմ՝ այդ մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերի անունից, հայտնում է Deutsche Welle-ն:


Հայցում նշվում է, որ ընկերությունը փոփոխել է թեստերի արդյունքները՝ բնապահպանական ստանդարտներին շարժիչների համապատասխանության համար:


Խոսքը, մասնավորապես, A6, A8, Q5, Q7 մոդելի և հավանաբար ավտոմատ փոխանցման տուփով այլ մեքենաների մասին է: Հայցվորները պահանջում են փոխհատուցում վճարել և շտկել մեքենաների անհամապատասխան բարձր գինը, հայտնել են Hagens Berman-ի փաստաբանները:


Անօրինական ծրագրային ապահովումը, որը թույլ է տալիս փոփոխել ածխաթթու գազի արտանետումների մասին տվյալները, հայտնաբերվել է Կալիֆորնիայի մթնոլորտի ռեսուրսների հարցերով խորհրդի կողմից՝ բենզինային շարժիչներով և ավտոմատ փոխանցման տուփով Audi մեքենաներում:


«Դաշնային իշխանությունների կողմից հաստատված էկոլոգիական նորմերի և սպառողների ակնկալիքների նման անամոթ արհամարհանքն անընդունելի է»,- ասված է իրավաբանական ընկերության հայտարարությունում:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>