Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Նոր ենթակառուցվածքների շինարարության նախաձեռնություն Շիրակում և Տավուշում

$
0
0

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագիրը շարունակում է Հայաստանի մարզերի տարբեր համայնքներում բնակիչների և ղեկավարության հետ քննարկել զարգացման հեռանկարները:

Տեղական տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակում Շիրակի մարզի Փանիկ, Գետափ, Անուշավան և Մեղրաշեն համայնքներում  հետագա աշխատանքների և ենթակառուցվածքային ծրագրերի ընտրության նպատակով անցկացվեց փոքր աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը ներկա էին ՓՄՁ ԶԱԿ-ի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Արտակ Զաքարյանը, ՓՄՁ ԶԱԿ-ի տեղական տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի ղեկավար Արտակ  Դադոյանը և USAID/PRP ծրագրի ենթակառուցվածքային ծրագրերի համակարգող Վլադիմիր Եսայանը, Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պետրոսյանը, երեք համայնքների ղեկավարների տեղակալները, ավագանու անդամներ և ֆերմերներ:  
 
Քննարկումների արդյունքում, ելնելով հիմնախնդիրների առաջնայնությունից, որոշվեց Փանիկում հիմնել համայնքային նշանակության սառնարանային տնտեսություն, Մեղրաշենում՝ իրականացնել արոտավայրի ջրարբիացման ծրագիր, իսկ Անուշավան  և Գետափ համայնքներում՝ ոռոգման ջրագծերի վերակառուցում:

Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր համայնքում նույնպես «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի փորձագետներն անցկացրեցին աշխատանքային հանդիպում: Միջոցառմանը մասնակցեցին համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը, ավագանու անդամները, ֆերմերները և գյուղտեխնիկա շահագործողները: Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ նաև Արծվաբերդ, Նորաշեն և Չորաթան համայնքներից:  Հանդիպման ընթացքում մասնագետները ներկայացրեցին մինչև այժմ Տավուշի մարզում USAID/PRP ծրագրի իրականացրած նախագծերը և ձեռքբերումները:

Քննարկումների արդյունքում որոշվեց վերակառուցել հացահատիկի վերամշակման կայանը: Այն կառուցվել է 1960-ական թվականների սկզբում և նորոգվել 1981թթ.-ին: Վերակառուցման ավարտից հետո կտրուկ կնվազի մշակման ընթացքում գյուղացիների կրած բերքի կորուստը, ինչն այժմ կազմում է մոտ 25%: Կայանում ցորենի ծղոտից և չորացված ալպիական խոտերից նաև պատրաստվելու է  անասնակեր: 

2013 թ. սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականացնում են «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD), Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը և «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը:





Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>