Ռուսաստանի բանկը նվազեցրել է նոյեմբերի 11-ի եվրոյի պաշտոնական փոխարժեքը երկու ռուբլիով՝ հասցնելով 69,34 ռուբլու, հայտնում է lenta.ru-ն:
Մոսկվայի բորսայում նոյեմբերի 10-ի աճուրդների ժամանակ դոլարի ու եվրոյի փոխարժեքը նույնպես նվազում է: Մոսկվայի ժամանակով 13:00-ին ամերիկյան արժույթը 40 կոպեկով անկում է գրանցել՝ հասնելով 63,47 ռուբլու, եվրոպական արժույթը՝ 46 կոպեկով՝ հասնելով 69,15 ռուբլու: