Ժամանակակից կյանքի ռիթմն ստիպում է հասցնել անել ամեն ինչ, ճիշտ ժամանակին լինել ճիշտ վայրում կամ հասցնել փորձել ամեն ինչ այս կյանքում: Երբեմն, սակայն, ժամանակն անողոք է և ֆիզիկապես անհնար է դառնում հետևել նմանօրինակ ռիթմին:
Այս մասին գրում է AdMe.ru-ն և մի շարք խորհուրդներ ներկայացնում, թե ինչպես կարելի է արդյունավետ կազմակերպել օրվա ընթացքում նախատեսված գործերը և հասցնել կատարել այն ամենը, ինչ նախատեսել եք:
1.Գրանցեք ձեր բոլոր անելիքներն ու ծրագրերը, եթե անգամ համոզված եք, որ չեք մոռանա:
2.Խելացի օգտագործեք «մեռյալ ժամանակը»: «Մեռյալ ժամանակը» տարբեր գործերի միջև առաջացող ազատ ժամանակահատվածն է, որը պետք չէ պարզապես «սպանել»:
3.Ժամանակ մի ծախսեք գովազդի վրա:
4.Գրանցեք և վերլուծեք, թե ինչ եք արել օրվա ընթացքում, ինչը կօգնի հասկանալ, թե ինչի վրա եք ծախսում ձեր «թանկարժեք» ժամանակը:
5.Ձեր անելիքների մի մասը հնաձնարարեք ուրիշներին, օրինակ` ընտանիքի անդամներին:
6.Հանգստացեք կանոնավոր կերպով, այլ ոչ թե այն ժամանակ, երբ ուժասպառ եք եղել: Կատարյալ կլինի 10 րոպեով հանգստանալ ժամը մեկ, իսկ շաբաթը` մեկ օր: