Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

2017թ. ապրլի 1-ից ԱՊՊԱ ոլորտում մի շարք փոփոխություններ կարվեն

$
0
0

2017 թվականի ապրիլի 1-ից ապահովագրության ոլորտում կլինեն մի շարք փոփոխություններ՝ փաստաթղթերը նույնականացվելու են, հատուցման բյուջեն տասն անգամով ավելանալու է, ներդրվելու է ուղիղ հատուցման համակարգը։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը՝ ներկայացնելով ԱՊՊԱ ոլորտի հատուցումների գործընթացում 2017 թվականի ապրիլի 1-ից ներդրվող փոփոխությունները:

«Հատուցումների գործընթացն ամբողջովին վերանայվել է, հանվել են ավելորդ բոլոր գործընթացները կրճատվել են, քչացել են պահանջվող փաստաթղթերը և ստեղծվել են բոլոր նախապայմանները, որ տեխնիկական լուծումներով հասնենք այն կետին, որ առանց ապահովագրական գրասենյակներ այցելելու վարորդները կնքեն և հատուցումներ ստանան ժամանակակից հաղորդակցման եղանակով առանց գրասենյակներ այցելելու»,-ասաց Ավետիսյանն ու հավելեց, որ փոփոխությունները ներդրվելով ապրիլի մեկից:

Վահան Ավետիսյանը նաև հայտնեց, որ ապահովագրության համակարգում ներդրվելու է ուղիղ հատուցումների համակարգը, այսինքն, տուժողները հատուցում կստանան հենց իրենց ապահովագրական ընկերությունից, իսկ տուժած վարորդի ապահովագրական ընկերությունն այնուհետև այդ գումարը կպահանջի և կստանա վնաս պատճառողի ապահովագրական ընկերությունից։

«Սա արվում է, որպեսզի վարորդները գործ ունենան միայն իրենց ապահովագրական գործակալության հետ, որովհետև ապահովագրվողները պայմանագիր են կնքում մեկ ընկերության հետ, սակայն հատուցման հարցում գործ են ունենում մեկ այլ ընկերության հետ»,– նշեց նա:

Վահան Ավետիսյանի խոսքով՝ հատուցումների ուղիղ համակարգը թույլ կտա վերականգնել ապահովագրական ընկերությունների կողմից ԱՊՊԱ պայմանագրերի առավելագույնս որակյալ սպասարկում իրականացնելու շուկայական մրցակցային խթանները, առաջնորդվելով յուրաքանչյուրն սպասարկում է իր հաճախորդին սկզբունքով:

«Հաջորդ փոփոխությունը ապահովագրական հատուցման գործընթացի ժամկետի կրճատումն է: Ներկայումս պարզեցված հատուցման գործընթացի ժամկետը 9-81 օրն է, ստանդարտ հատուցման գործընթացի տևողությունը՝ 16-119 օր, սակայն ապրիլի 1-ից հետո պարզեցված հատուցման գործընթացի ժամկետը կլինի 6-17 օր, ստանդարտ հատուցման գործընթացինը՝ 10-41 օր»,- ասաց նա։

Ըստ բանախոսի՝ հաջորդ կարևորագույն փոփոխությունն այն , որ մեծացվում են ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կողմից բոլոր տուժողներին վճարման ենթակա ապահովագրական հատուցման առավելագույն շեմերը։

«Մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը հատուցման ենթակա առավելագույն չափը մեկ պատահարով մեկ տուժողի համար կազմում է 3 մլն 300 հազար դրամ է, մեկ պատահարով բոլոր տուժողների համար՝ 10 մլն դրամ, սակայն 2017 թվականի ապրիլի 1-ից հետո մեկ պատահարով տուժողի համար գումարը կմնա անփոփոխ՝ 3 մլն 300 հազար դրա, սակայն մեկ պատահարով բոլոր տուժողների համար գումարը կկազմի 33 մլն դրամ»,– տեղեկացրեց նա:

Վահան Ավետիսյանը նաև նշեց, որ կատարվելիք փոփոխությունները տարածվելու են ինչպես 2017-ի ապրիլի 1–ից հետո կնքված ԱՊՊ պայմանագրերի, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կնքված ու գործող ԱՊՊԱ պայմանագրերի հիման վրա:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>