Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Էլեկտրաէներգիայի և գազի սակագները կարող էին ավելի վաղ իջեցնել. տնտեսագետ

$
0
0

Հայաստանի ազգաբնակչության համար լույսի և գազի սակագները կարող էին ավելի վաղ իջեցնել, սակայն չեն իջեցրել, և վերջինս բավականին երկար ժամանակահատված սպառել է և՛ էլեկտրաէներգիան, և՛ գազը ավելի բարձր սակագներով:  

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նշենք, որ խորհրդարանում ընդդիմությունը մի քանի անգամ բարձրացրել է գազի գնի իջեցման հնարավորության հարցը, սակայն իշխանությունը պնդել է, որ դա հնարավոր չէ: Այդ իսկ պատճառով գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի էժանացումը ընդդիմադիրները կապում են նախընտրական շրջանի հետ:

«Եթե դիտարկում ենք նախընտրական քայլերի կոնտեքստում, ապա կարող ենք արձանագրել, որ ցանկացած լծակ՝ կլինի կոմունալ ծառայությունների գների, թե ընդհանրապես բնակչության կյանքը որոշակի բարելավելու տեսանկյունից, իշխանություններն իրականացնելու են: Ինչ վերաբերում է նրան, որ դա կարող էին անել շատ ավելի առաջ, երբ նախկինում ընդդիմադիրները հորդորում էին, որ հնարավոր է իջեցնել գինը, այստեղ կարող է դեր խաղալ գուցե անհատական գործոնը: Դա մեկ։ Երկրորդը ցանկության հարց էր, որն այդ ժամանակ գուցե չունեին: Սա փաստում է մեկ իրավիճակ, որ ազգաբնակչության համար կարող էին այդ գներն իջեցնել, սակայն չէին իջեցրել, և վերջինս բավականին երկար ժամանակահատված սպառել է և՛ էլեկտրաէներգիան, և՛ գազը ավելի բարձր սակագներով»,- ասաց տնտեսագետը:

Հայաստանի նոր կառավարությունը որոշակի քայլեր է անում նաև տնտեսության ազատականացման, ստվերի դեմ պայքարի ուղղությամբ: Երեկ ՊԵԿ նախագահը հայտարարեց, թե 1-2 մեքենա բանան ու դիզվառելիք է ներկրվել:

Tert.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ դա նախընտրական պրոցեսների հետ կապ ունի, տնտեսագետն ասաց. «Բնականաբար, այդտեղ PR համակարգը պետք է աշխատի: Ոչ միայն Հայաստանում է այդպես, այլև՝ ամբողջ աշխարհում: Որքան տնտեսական ցուցանիշները փորձեն ապահովել, դա ընտրական հաղթանակ տանելու հիմքեր է ապահովում»:

Տնտեսագետի խոսքով՝ եթե 1-2 մեքենա բանանը ծովի մեջ մի կաթիլ է, դա ոչ մի հարց չի լուծում: «Եթե շուկայում բաշխվածությունը լինի այնպես, որ 100 տոկոսը բաշխված լինի 10 ներկրողների միջև, ես կհասկանամ, որ այդ շուկան որոշակի ազատականացվել է, եթե իհարկե այդ 10 հոգուն էլ չկոորդինացնեն մեկ կենտրոնից, և նրանք լինեն անկախ: Մեր երկրում մենք գիտենք, որ 10-յակ կազմակերպությունների անվան տակ 1-2 հոգի ներկրեն, որպեսզի ցույց տրվի, որ դա նաև ուրիշի կողմից է ներկրվում: Եթե դա կունենա պարբերական բնույթ, եթե կազդի գների մակարդակի իջեցման վրա, եթե մենք կզգանք, որ շուկայում մասնաբաժինների փոփոխություն է տեղի ունենում, և երբ ՏՄՊՊ-ն ցույց կտա, որ շուկայում կան այսքան թվով իրար հետ չփոխկապակցված ընկերություններ են, նոր կարելի է ասել, որ այդ շուկան ազատականացման ուղղությամբ է ընթանում: Հակառակ պարագայում նոր շուկա մտածներին կարելի է և դեմպինգի միջոցով շատ արագ հանել մրցակցությունից»,- ասաց տնտեսագետը:



 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>