Չինաստանի իշխանությունները տվել են երկրի առաջին լողացող ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) կառուցման աշխատանքների մեկնարկը, ինչի մասին հայտնում է ria.ru-ն՝ չինական ԶԼՄ-ներին հղումով:
Նշվում է, որ շինարարական աշխատանքները վստահվել են China General Nuclear Power Corp. ընկերությանը, որի ներկայացուցչի խոսքով՝ լողացող ատոմակայանը կհամալրվի ACPR50S շարժիչով:
Չինաստանի ազգային միջուկային կորպորացիայի ղեկավարն ավելի վաղ ասել էր, որ լողացող ԱԷԿ-ը շահագործման է հանձնվելու 2019թ.:
Աղբյուրը հավելում է, որ ապագա ատոմակայանի գտնվելու վայրը չի հրապարակվում: