Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Եթե դա ստվեր է, ես ձեզ հավաստիացնում եմ, որ պայքարելու եմ. ՊԵԿ նախագահը «Ալեքս գրիգի» հարկերի 2 մլրդ-ով նվազման մասին 

$
0
0

ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ պայքարելու է ստվերի դեմ:

«Պայքարելու ենք ստվերի դեմ, կպայքարենք, կտեսնենք։ Կա՛մ պիտի պայքարենք, կա՛մ չպայքարենք, ես միտված եմ պայքարել»,- հայտարարեց ՊԵԿ նախագահը՝ հավելելով.  

«Յուրաքանչյուր հարկային տեսչության պետ պետք է իր տարածքում գույքագրի, ներկայացնի: Եթե կա ստվեր, պետք է ես տեղն իմանամ: Շատ կարճ ժամանակ է պետք դրա համար: Երկար ժամանակ պետք չէ: Գույքագրելուց հետո պետք է պայքարել, որը և անելու եմ»,- ասաց Հարությունյանը:

Մեր դիտարկմանը, թե չնայած այդ պայքարին որոշ խոշոր տնտեսվարողներ, օրինակ՝ «Ալեքս գրիգը» , 2 մլրդ-ով նվազեցրել է հարկերը, դա՞ է իրենց պայքարի արդյունքը, ՊԵԿ նախագահն ասաց. «Կներեք, դա կարող է շրջանառությունն է իջել, ինչի՞ եք դուք տենց գնահատական տալիս: Բերեք հասկանանք՝ հարկերն իջել են ինչի արդյունքում, նվազել է շրջանառությունը, ներմուծումները, թե դա ստվեր ա: Եթե դա ստվեր ա, ես ձեզ հավաստիացնում եմ, որ պայքարելու եմ, իսկ եթե դա ընդամենը շրջանառության նվազման արդյունքում ա, դա այլ խնդիր է»:

Մեր հստակեցմանը, թե ստուգել են արդեն ինչի արդյունքում է նվազել, ասաց. «Հիմա ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, ես ձեզ կպատասխանեմ վաղը»: 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>