Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Քննարկվում է «Երևան ՋԷԿ»-ի պարտքը «Գազպրոմին» գույքի դիմաց վճարելու տարբերակը. Էներգետիկայի նորանշանակ նախարար

$
0
0

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին ` Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարարից հետաքրքրվեց, թե «Երևան ՋԷԿ»-ի պարտքը «Գազպրոմին», ի վերջո, ինչքան է կազմում, ինչպես է գոյացել պարտքը և ինչպես է կառավարությունը պատրաստվում այն մարել: 

«Այլ հրապարակումներ էլ եղան, որ «Երևան ՋԷԿ»-ը պարտքի դիմաց «Գազպրոմին» հանձնելու հնարավորություններ կան»,- ասաց Քոքոբելյանը:  

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ այս պահին պարտքը կազմում է 35 մլն դոլար: Ըստ նրա՝ հուլիսի 1-ի դրությամբ պարտքը կազմել է 52, 300 հազար դոլար, որից 17, 300  հազար դոլարը մարվել է:  

Թե ինչպես է գոյացել, պատասխանեց, որ օգտագործված բնական գազի դիմաց չվճարված գումարի արդյունքում: Ինչ վերաբերում է «Երևան ՋԷԿ»-ը օտարելուն, ապա նախարարը պատասխանեց. «Երբևէ  Կառավարությունը չի քննարկել և չի քննարկվում  պարտքի դիմաց ՋԷԿ-ը օտարելու հարցը»:

Թե ինչպես են պարտքը փակելու, նշեց, որ կան տարբերակներ, որից մեկն էլ գույքով փակելու տարբերակն է: «Դրամով, գումարով փակելը, իհարկե, առաջին տարբերակ է  քննարկվում, բայց «Գազպրոմի» հետ ընթանում են պարտքը գույքով փակելու վերաբերյալ հարցը»,- ասաց նա և բացատրեց, թե ինչ է ասել գույքով փակելու տարբերակը:

Ըստ նրա՝ 90-ականների կեսերից, երբ տնային տնտեսությունների գազամատակարարումը վերականգնվեց՝ խնդիր առաջացավ գազատարերի մաշվածության, որոշ դեպքերում բացակայության: Ըստ Աշոտ Մանուկյանի՝ գրանտային ծրագրով կառուցվեցին համայնքային ցանցեր, խողովակներ, որոնք հանձնվեցին Էներգետիկայի նախարարության հաշվեկշռին, հետո «Երևանի ՋԷԿ»-ին: «Խոսքը գնում է այդ գազաբաշխիչ ցանցերի և բաշխման մասին»,- ասաց նա և նշեց, որ պարտքի չափը համընկնում է խողովակների ցանցի գնին:

Քոքոբելյանը հարցրեց, թե ինչպես են դա հաշվել, արդյոք աուդիտ է արվել: «Այնուամենայնիվ, Ձեր պատասխանի և նախկին պարտքի մեջ տարբերություն կա, նախկինում 33 մլն էր, հիմա՝ 35 և հետո հասկանալի է, որ պարտքն առաջանում է չվճարելու պատճառով, ինչո՞ւ չեն վճարել»,- ասաց պատգամավորը:

Նախարարը նշեց, որ «Երևանի ՋԷԿ»-ը աշխատող ընկերություն է և ամեն ամիս բնական գազ է վերցնում և հաջորդ 25-ին վճարում է, ուստի ցանկացած պահի պարտքի թիվը կարող է փոխվել: «Տեխնիկական աուդիտ անցկացվել է, հաշվարկվել է, և չափագրումների արդյունքում ստացվել է այն գինը, որի մասին ասացի: Երբ նյութական կդառնա «Գազպրոմի» հետ քննարկումը, կանցկացվի անկախ աուդիտ և գնահատում»,- նշեց նախարարը:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>