Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Կենսաթոշակները հնարավոր է բարձրացնել, եթե պետական բյուջեն դադարեն թալանել. Լ. Զուրաբյան

$
0
0

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց կենսաթոշակներից և հիշեցնեց, թե Հայաստանում կենսաթոշակի նվազագույն չափը կազմում է 14.000 դրամ, իսկ միջինը 35.813 դրամ:

«Եթե համեմատում ենք պաշտոնապես գրանցված սպառողական զամբյուղի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ այս թոշակներով անհնար է ապրել: Կենսաթոշակային բյուջեն կազմում է 198 մլրդ դրամ, մոտավորապես 420 մլն դոլար, թոշակառուների ընդհանուր թվաքանակը 463 հազար է: Այս թվերի նայելով հարց է ծագում, թե ի՞նչ խնդիր է մեր նման պետության համար ավելացնել կենսաթոշակներ այնքան, որ միջին կենսաթոշակի հարցն անցնի միջին սպառողական զամբյուղը, սա կպահանջի 290 մլն դրամ մեր բյուջեից, սակայն կավելացի սպառումը, տնտեսության ակտիվացմանը»,-ասաց Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով, եթե պետական բյուջեն դադարեն թալանել, այս խնդիրներին բավականի արագ կարող են լուծում տալ: Նա նաև հետաքրքրվեց, թե ինչպես պետք է հասկանալ նորանշանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի այն հայտարարությունը, որ առաջիկայում թոշակների բարձրացում չի լինելու:

«Մեր կարծիքով՝ սա խոսում է այն մասին, որ դուք հայտարարում եք կառավարության կապիտուլյացիայի մասին»,- ասաց նա:

Զուրաբյանի հարցերին պատասխանեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով էլ տեղեկացրեց, որ ՀՀ պետական բյուջեում սոցիալական պաշտպանության ուղղված ծախսերը կազմում են պետբյուջեի ծախսերի 30 տոկոսը:

«Դուք էլ լավ տեղյակ եք, որ վերջին 2 տարիներին սոցիալական պաշտպանության ծախսերը մեծացել են շուրջ 15 տոկոսով, ինչպես նաև բարձրացել է կենսաթոշակի միջին չափը և կազմում է շուրջ 41 հազար դրամ»,-ասաց նա՝ հավելելով, թե իհարկե սա բավարար չէ, բացի այդ, առկա է նաև ՀՀ ծերացող հասարակության խնդիրը։

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Latest Images

Trending Articles

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>