Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Թուրքիայում շուրջ 60 խոշոր գործարարի ունեցվածքն առգրավվել է

$
0
0

Թուրքիայում շուրջ 60 խոշոր գործարարի ունեցվածքն ամբողջությամբ առգրավվել է պետության կողմից, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը: 

Գործարարները մեղադրվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչներին ֆինանսական աջակցություն ցույց տալու համար: 


Բացի այդ, 208 թուրքական խոշոր ընկերություն նույն մեղադրանքով տուգանվել է պետության կողմից 2.7 մլրդ թուրքական լիրայի չափով:  


Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>