Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Լուկաշենկոն գնում է Պեկին՝ գումարի հետևից. НГ

$
0
0

Բելառուսի նախագահը որոշել է բարելավել երկրում տնտեսական վիճակը Չինաստանի օգնությամբ:

 

Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր եռօրյա պետական այցով մեկնում է Չինաստան: Պեկինում նա բանակցություններ կվարի Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ, որի արդյունքներով, ինչպես ենթադրվում է, կողմերը մոտ 30 փաստաթուղթ կստորագրեն՝ նվիրված համագործակցության զարգացմանը: Փորձագետները կարծում են, որ առաջնահերթ կլինեն տնտեսական հարցերը, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

 

Պաշտոնական Մինսկը Չինաստանին ռազմավարական գործընկեր է համարում: Կողմերն ակտիվ են այցերի առումով:

 

Հետաքրքիր է այն, նշում է լրատվամիջոցը, որ դա առաջին այցն է, որը կազմակերպել է մինչև վերջերս տնտեսության հարցերով Լուկաշենկոյի օգնական, այժմ Չինաստանում երկրի դեսպան Կիրիլ Ռուդին: Այդ պաշտոնին աշխատելու ժամանակ նա իրեն շուկայական բարեփոխումների աջակցի իմիջ է ստեղծել: Չինաստանում նրա դեսպան դառնալը որոշ փորձագետներ անգամ փորձել են բացատրել Լուկաշենկոյի ցանկությամբ՝ հեռացնել Ռուդիին տնտեսական քաղաքականությունից:

 

Այժմ, սակայն, փորձագետները չեն բացառում, որ որպես դեսպան Կիրիլ Ռուդին կարող է իրեն ավելի լավ դրսևորել: Այդ մոտեցումը չի բացառում, որ չինա-բելառուսական հարաբերություններին նոր խթան կհաղորդվի: Խթանն իսկապես տեղին կլինի, քանի որ չնայած գործընկերության մասին բազմաթիվ հայտարարություններին՝ համատեղ նախագծերը Բելառուսի համար դեռ արդյունավետ չեն:


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>