Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչը, գերմանական հայտնի Նյուրբուրգրինգ վազքուղու վրա ցուցադրել է իր շքեղ մեքենաների տպավորիչ հավաքածուն:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատերն առաջին անգամ է գաղտնազերծել իր թանկարժեք ավտոտնակում պահվող ինքնատիպ մոդելները:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ ոլորտի մասնագետների գնահատմամբ՝ փոխադրամիջոցների ընդհանուր արժեքը մոտ 11.2 մլն դոլար է:
Քառասունիննամյա օլիգարխն իր հետ Գերմանիա է տարել Pagani Zonda R, Ferrari FXX, Bugatti Veyron, Ferrari 488 GT3, Mercedes-Benz AMG GT3, Lamborghini Reventon, Aston Martin Vulcan սահմանափակ քանակությամբ արտադրված սուպերքարերը և մի շարք այլ մոդելներ:
Դրանց շարքում առանձնանում է Pagani Zonda R մեքենան, որից ամբողջ աշխարհում կա ընդամենը 15 օրինակ: Դրա գինը 3.3 մլն դոլար է:
Ferrari FXX
Ferrari 488 GT3
Pagani Zonda R
Bugatti Veyron
Mercedes-Benz AMG GT3
Aston Martin Vulcan