Հեղինակավոր Forbes հանդեսի վարկածով Ռուսաստանի 3-րդ ամենահարուստ բնակչին՝ գործարար Ալիշեր Ուսմանովին, պատկանող Dilbar մեգազբոսանավը WORLD YACHTS TROPHIES մրցանակաբաշխության շրջանակում ճանաչվել է աշխարհում լավագույններից մեկը:
Ինչպես նշում է euromag.ru-ն, Lürssen Werft գերմանական նավաշինական ընկերության կառուցած զբոսանավը, որի երկարությունը 157 մ է, իսկ քաշը՝ ավելի քան 15.000 տոննա, ներկայում համարվում է իր տեսակի մեջ աշխարհում ամենաընդարձակը: Դրա ներքին սրահների ընդհանուր մակերեսը 3.800 քմ է: Հետաքրքրական է, որ միայն դրա ներսում օգտագործված էլեկտրալարերի երկարությունը գերազանցում է 1.100 կմ-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ 62-ամյա ռուսաստանցի օլիգարխը Dilbar-ից զատ ունի նաև 110 մ երկարությամբ Ona զբոսանավը: