Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Եգիպտոսում ավելի քան 200 հյուրանոց է փակվել՝ զբոսաշրջիկների բացակայության պատճառով

$
0
0

2016 թվականին Եգիպտոսում զբոսաշրջային ակտիվության նվազման պատճառով 220 հյուրանոց է փակվել: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի կայքում, գրում է lenta.ru-ն:

 

Առավել շատ վնասներ կրել է Շարմ էլ Շեյխը, որտեղ դադարել է աշխատել 54 հյուրանոց, ևս 35-ը փակվել է Մարսա էլ Ալամում, 34-ը՝ Հուրգադայում: Նշվում է, որ ներկայում Կարմիր ծովի ոչ մի զբոսաշրջային գոտում չի մնացել ողջ հզորությամբ աշխատող հյուրանոց:

 

Հյուրանոցի տերերը նշում են, որ զբոսաշրջային հոսքն առավել շատ նվազել է Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից և Իտալիայից:

 

Ավելի վաղ օգոստոսին ռուսական տուրօպերատորները հայտարարել էին, որ Եգիպտոսի հետ ավիահաղորդակցության արգելքը կարող է վերացվել 2016 թվականի հոկտեմբերին:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>