Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Նյու Յորքում տեղի կունենա ՀՀ տնտեսությունում արտաքին ներդրումների գրավմանը նվիրված ներդրումային ֆորում

$
0
0

Նյու Յորքում հոկտեմբերի 10-11 կայանալու է Հայաստանի տնտեսությունում արտաքին ներդրումների գրավմանը նվիրված ներդրումային ֆորումը, ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», այս մասին հայտնել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Կարեն Մկրտիչեանը:


Նրա խոսքով, Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ սթրիթում կայանալիք միջոցառմանը ելույթ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ընկերությունների ղեկավարներ:


«Սա 15 տարիների ընթացքում առաջին նման միջոցառումն է և մենք դեռևս չունենք ներդրողների ցուցակ», - նշել է Մկրտիչեանը:


Ֆորումի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը: Միջոցառմանը ներկա կլինեն առաջատար տնտեսական մեկնաբաններ՝ Hyatt Hotels, ABBYY, Reddit, PicsArt և մի շարք այլ ընկերությունների ղեկավարներ:


«Մենք ներկայացնելու ենք Հայաստանի տնտեսության 8 ոլորտ և դրանց աջակցմանն ուղղված պետական ծրագրերը: Դրանից բացի, յուրաքանչյուր ոլորտի մասին կխոսեն այդ ոլորտում հաջողություններ արձանագրած ընկերությունների ներկայացուցիչներ», - նշել է Կարեն Մկրտիչեանը:


Մասնավորապես, ներդրողներին են ներկայացվելու Հայաստանում արևային էներգիայի, երկաթգծային բեռնափոխադրումների, Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, հանքավայրերի գործարկման, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի հեռանկարները ինչպես նաև՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները:


Կարեն Մկրտիչեանի խոսքով, չնայած շրջափակմանը և կոռուպցիային, Հայաստանի տնտեսությունը կարող է արտերկրյա ներդրողների համար հետաքրքրություն ներկայացնել։


«Հայաստանը եվրոպական և ամերիկյան ընկերությունների համար հարթակ դառնալու ներուժ ունի, որոնք այնուհետև կարող են իրենց արտադրանքը տեղափոխել Ռուսաստան և Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ առանց մաքսավճարների»,– ասել է նա:


Միևնույն ժամանակ, Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավարը նշել էր, որ Հայաստանի տնտեսության մեջ արտերկրյա ներդրումների չափը զգալի նվազել է այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Եվրամիության հետ տնտեսական համագործակցության խորացման փոխարեն նախընտրեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը՝ ԵՏՄ-ին.


«Ուղղակի արտաքին ներդրումների ծավալը զգալի նվազել է և այն կարող է մի շարք պատճառներ ունենալ: Դրանցից մեկն իմ կարծիքով այն է, որ մենք անցումային շրջանում ենք: Մինչ այն պահը, երբ Հայաստանը որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ակնկալիքն այն էր, որ երկիրը կմիանա Եվրամիությանը կամ Եվրոպական գործընկերությանը: Երբ դա տեղի չունեցավ, մի շարք եվրոպական ընկերություններ, որոնք ներդրումներ էին կատարում, այժմ նվազեցնում են սպասելիքները»,– նշել է Կարեն Մկրտիչեանը:


Եվրամիության շուկան, որը կբացվեր Հայաստանի առջև ԵՄ տնտեսական համագործակցության պայմանագրի ստորագրման դեպքում, գերազանցում է Եվրասիական տնտեսական միությանը 10 անգամ, թե՛ տնտեսական ներուժով և թե՛քաղաքացիների գնողունակությամբ:

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>