Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային աճուրդի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին վկայում են աճուրդների տվյալները, գրում է gazeta.ru-ն:
WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում նվազել են 1,27 տոկոսով՝ հասնելով բարելի համար 47,49 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 1,04 տոկոսով՝ հասնելով բարելի համար 49,44 դոլարի: