Իտալական ավտոարտադրող Lamborghini-ն ներկայացրել է Centenario Roadster սուպերքարի նոր տարբերակը, որն ընկերության ստեղծած հզորագույն ավտոմեքենան է:
The Mashable պորտալը նշում է, որ 2,3 միլիոն դոլար արժողությամբ նորույթը թողարկվել է ընդամենը 20 օրինակով, որոնք հասցրել են վաճառվել մինչ պաշտոնական շնորհանդեսը՝ նախապատվերների արդյունքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավտոմեքենան հագեցած է 6.5 լիտր տարողությամբ, 770 ձիաուժ հզորությամբ V-12 շարժիչով։ Մեքենան կարողանում է մինչև 100 կմ/ժ արագություն զարգացնել 3 վայրկյանում: