Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Մեղրիի ազատ տնտեսական գոտին ոչ միայն ի շահ պետության է, այլ նաև՝ հօգուտ ՓՄՁ-ների զարգացման. տնտեսագետ

$
0
0

Մեղրիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտի հիմնելու կառավարության գաղափարը Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետ Գագիկ Վարդանյանը դրական քայլ է համարում: Ըստ նրա՝ այն կմեծացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը, ինչը կարող է խթան դառնալ տվյալ տարածաշրջանի զարգացման համար:

«Ցանկացած նման գոտի, որը հնարավորություն է ընձեռում նոր գաղափարների իրագործման, առևտրի, ազատ պայմանների համար, բնականաբար, խրախուսելի է: Այն ոչ միայն ի շահ պետության է՝ հարկային մուտքեր, պետական եկամուտներ, այլև կխթանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: Մարդիկ կարող են ազատ գործել, ստանալ եկամուտներ և բարձրացնել իրենց բարեկեցությունը»,- ասաց Գագիկ Վարդանյանը:

Նշենք, որ ազատ տնտեսական գոտու հիմնումով նախատեսվում է ձևավորվել և կազմակերպել այնպիսի ծառայություններ, որոնք հնարավորություն կտան առանց խոչընդոտի մուտք գործել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ:

Տնտեսագետը հիշատակեց, որ ժամանակին, երբ պատերազմ էր, շրջափակում կար, մենք չօգտվեցինք իրավիճակից․ «Երբ Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառվեցին, Արաբական Էմիրություններն օգտվեց, օգտվեց Թուրքիան, այն հարակից պետությունները, որոնք կարող էին միջնորդավորված առևտուր, տնտեսական գործունեություն ծավալել: Մենք տեսանք այդ պետությունների զարգացումը, բայց մենք չօգտվեցինք դրանից»:

Հիմա, ըստ տնտեսագետի, երբ հանվել են Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները, լայն հնարավորություններ են ստեղծվում նաև մեզ համար․ «Բայց այստեղ պետք է լավ աշխատեն դիվանագիտությունը, երկու երկրների տնտեսական բլոկի նախարարությունները: Որպես Իրանի հետ հին բարեկամ երկիր, ժողովուրդ, նպաստավոր պայմանները մեզ համար բաց են, իսկ Իրանը բոլոր երկրների համար բաց չէ, թեպետ պատժամիջոցները վերացված են»:

Տնտեսագետը մատնանշեց, որ մենք Իրանի հետ միայն տնտեսական համագործակցության շնորհիվ կարող ենք բազմաթիվ խնդիրներ լուծել:

Դիտարկմանը, թե Հայաստանը հիմնականում դրսի շուկա է արտահանում ալկոհոլային խմիչքներ, իսկ Իրանի դեպքում դա հնարավոր չէ, ի՞նչը կգրավի Իրանին հայկական շուկայում, Գագիկ Վարդանյանը պատասխանեց.  

«Շատ են խոսում խմիչքների արտահանման մասին, այդ թվում՝ կոնյակի, գինիների արտադրության, բայց խոսակցությունները մի փոքր չափազանցված են: Մեր կոնյակը լավն է, բայց Ֆրանսիան, օրինակ, ավելի լավ կոնյակ ունի։ Տնտեսագիտության դիվերսիֆիկացիայի մասին պիտի խոսենք․ միայն մարմնավորված ապրանքների արտադրությամբ չպետք է զբաղվենք, մշակեք տեխնոլոգիաներ և վաճառեք: Պետք է փորձենք բարձր տեխնոլոգիական ոլորտներում հաջողությունների հասնել»:

Գագիկ Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում զարգանում է կոմպրեսորների արտադրությունը, մեքենաշինությունը․«Հատկապես մեզ համար, որպես պատերազմող երկրի, մեքենաշինությունը զարգացնելը կարևոր է: Թե չէ միայն ծիրանի չրով, ծիրանի մուրաբայով և այլն արտաքին շուկա դուրս գալ չի լինի»:

Տնտեսագետը խոսեց նաև ազատ տնտեսական գոտու՝ իրանական և եվրասիական շուկաների համար կամուրջ լինելու մասին: Նա նկատեց, որ վերջին շրջանում լավացել են Իրան-Ռուսաստան հարաբերությունները և այս համատեքստում Հայաստանը, որպես Իրանին սահմանակից և ԵԱՏՄ-ին անդամ պետություն, կարող է շահել:

«Թուրքմենստանը սահմանակից է Իրանին, բայց ԵԱՏՄ անդամ չէ, Ադրբեջանն էլ սահմանակից է, բայց ԵԱՏՄ անդամ չէ: Այս փոքրիկ տարածքը՝ մեր երկիրը, որը սահմանակից է Իրանին, կարող է մեծ նշանակություն ունենալ ԵԱՏՄ-ի համար,- ասաց տնտեսագետը՝ նշելով, որ այս առումով պետական այրերը պետք ուսումնասիրեն իրանական շուկան և հասկանան, թե ինչպես պետք է աշխատել.

«Իրանն էլ շատ դեպքերում տեղյակ չէ, թե Հայաստանն ինչ կարող է առաջարկել իրեն»,- եզրափակեց Գագիկ Վարդանյանը:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>