Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Հայաստանում առկա են էլեկտրաէներգիայի արտադրության բարենպաստ պայմաններ. «Շնայդեր էլեկտրիկ»-ի նախագահ

$
0
0

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է էներգետիկայի ոլորտում գործող ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկ» ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով նախագահ Յոհան Վանդերպլաետսենի գլխավորած պատվիրակությանը:   

ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետը ողջունել է ֆրանսիական ընկերության՝ Հայաստանում գործունեություն ծավալելու և ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունը և այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացումը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեր երկրում առկա են էներգետիկայի ոլորտում գործելու լայն հնարավորություններ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յոհան Վանդերպլաետսենը նշել է, որ ուսումնասիրել են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները՝ ընդգծելով, որ առկա են էլեկտրաէներգիայի արտադրության բարենպաստ պայմաններ: «Շնայդեր էլեկտրիկ»-ի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գծով նախագահը շեշտել է, որ նախատեսում են իրենց տեխնոլոգիական արտադրությունը տեղափոխել Հայաստան, կիրառել արտադրական նորագույն տեխնոլոգիաներ և բուհերի հետ համագործակցությամբ պատրաստել անհրաժեշտ կադրեր: 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>