Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Անասունների բակային մորթն արգելելու համար Հայաստանում կավելացնեն սպանդանոցների թիվը

$
0
0

Անասունների բակային մորթն արգելելու համար համայնքներում պետք է կառուցվեն սպանդանոցներ: Հաջորդ տարի մշակվելու է կանոնակարգ՝  հասարակական կառույցներում,  մանկապարտեզներում, հիվանդանոցներում, խանութներում ընդունել միայն այն միսը, որը կունենա սպանդանոցի փաստաթուղթ, ինչը հնարավորություն կտա որակի վերահսկողություն իրականացնել: Այսպիսով՝ հնարավոր կլինի աստիճանաբար բակային մորթն արգելել:

Այս մասին օգոստոսի 17-ին Գյումրի կատարած այցի ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ 

Ինչպես նշում է «Արմենպրես»-ը, ՀՀ-ում արգելված է անասունների բակային մորթը, սակայն, քանի դեռ համայնքները չունեն սպանդանոցներ, այդ արգելքը չի գործում, գյուղացու համար էլ ավելի նպատակահարմար է սեփական գոմում մորթն իրականացնել:

«Պայմաններ են պետք սպանդանոցների գործունեության և դրա հետ միասին բակային մորթն արգելելու համար, բայց դրա համար ժամանակ է պետք՝ մենք չենք կարող անմիջապես արգելել բակային մորթը»,-նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար  Սերգո Կարապետյանը՝ հավելելով, որ Գյումրիում եղած սպանդանոցը շահագործման ենթակա չէ՝ դրա շահագործման համար անհրաժեշտ են նոր ներդրումներ և վերազինում: 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>