Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

Թուրքիան ներառվել է թավշյա սեզոնի համար ՌԴ բնակիչների թոփ 10 ավիաուղղությունների ցանկում

$
0
0

Թուրքիան հայտնվել է թավշյա սեզոնի համար Ռուսաստանի բնակիչների ամենապոպուլյար ավիաուղղությունների ցանկում: Երկիրը հայտնվել է momondo զբոսաշրջային ծառայության փորձագետների կազմած վարկանշային ցանկի 8-րդ հորիզոնականում: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությանը:

 

Մասնագետներն ուսումնասիրել են 2015 և 2016 թվականների սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանից մեկնմամբ ավիաչվերթների պորտալների որոնողական ավելի քան 3,6 միլիոն հարցում: Նրանք պարզել են, որ Թուրքիա ուղևորությունների պահանջարկն ընթացիկ թավշյա սեզոնի համար 47 տոկոսի անկում է գրանցել:

 

Երկրի ներսում ճանապարհորդությունները 2016 թվականին առաջին տեղն են զբաղեցնում, ինչպես և 2015-ին: Ավելին, նման ուղևորությունների հանդեպ հետաքրքրությունն աճել է 20 տոկոսով: Երկրորդ և երրորդ տեղերում են, համապատասխանաբար, Իսպանիան և Իտալիան:

 

Չորրորդ տեղում է Հունաստանը, հինգերորդ տեղում՝ Թաիլանդը: Վարկանշային ցանկի երկրորդ կեսում են հայտնվել Չեռնոգորիան, ԱՄՆ-ն, Վրաստանը և Կիպրոսը: Ընդ որում՝ հետաքրքրության ամենամեծ աճը գրանցել է Վրաստանը՝ 2015 թվականի աշնան համեմատ գրանցելով 111 տոկոսի աճ:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>