Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 15857

2017-ին iPhone-ի դիզայնը հիմնովին կփոխվի. Business Insider-ը ներկայացրել է ամենավստահելի վերլուծաբանի կանխատեսումը

$
0
0

Business Insider-ը ներկայացրել է Apple-ի արտադրանքների շուրջ ամենավստահելի վերլուծությունները հրապարակող փորձագետի կանխատեսումները 2017-ին թողարկվելիք iPhone-ի դիզայնի և հատկությունների մասին:

Ըստ կանխատեսումների` հաջորդ տարի տեխնոլոգիական հսկայի առաջատար սմարթֆոնը լայնածավալ դիզայներական փոփոխության կենթարկվի:  KGI Securities ընկերության փորձագետ  Մին Չի Կուոն ենթադրում է, որ 2017-ին թողարկվելիք  iPhone-ը կունենա ապակյա կորպուս` առջևից և հետևից` մետաղյա կողերով, ինչպես iPhone 4-ի դեպքում: 

Սմարթֆոնը կներկայանա 5.8 դյույմ AMOLED-էկրանով:  Չնայած էկրանի մեծ չափսերին` ապագա սմարթֆոնը կարող է ավելի փոքր լինել, քան ներկայիս iPhone 6S Plus-ը։

Ըստ Կուոի` մատակարարման ոլորտում աղբյուրների տվյալների`  2017-ի սարքավորումը կարող է փոխարինել  plus մոդելներին: Այսինքն` այն կարող է դառնալ  պրեմիում դասի ամենաառաջատար  iPhone-ը:

Այն կունենա անլար լիցքավորման հնարավորություն, ինչով էլ պայմանավորվում է ապակյա կորպուսի առկայությունը:  Այն կարող է համալրված լինել որևէ կենսաչափական ճանաչման գործառույթով` դեմքի կամ աչքի սկանավորմամբ:

 


Viewing all articles
Browse latest Browse all 15857

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>